«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն Հայաստանի առաջատար ու խոշոր ընկերություններից է սննդի արդյունաբերության ոլորտում։ Այն անդադար զարգացող ու ընդլայնվող ընկերություն է՝ այսօր արդեն տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով: Ընկերության պատմությունը սկսվում է 1961 թվականից, երբ գործարկվեց սեփական փոքրիկ արտադրությունը։
Ի սկզբանե «Արտաշատի պահածոների գործարան»-ի առաքելությունն է տրամադրել միայն բարձրորակ սննդամթերք, որը կբարելավի մարդկանց կյանքի որակը: Ընկերությունը շուկայում ներկայացնում է Արտֆուդ, Ջանարատ և Լայք չեֆ ապրանքանիշերը՝ մարինադների, մուրաբաների, կոմպոտների, ջեմերի պահածոների և սոուսների տեսականիով, ինչպես նաև Ամառե, Նատուրա և Վիտամիքս ապրանքանիշերը՝ զանազան մրգային հյութերով:
«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն իր արտադրությունում օգտագործում է ԵԱՏՄ տարածքում միակ իտալական Cavalieri հոսքագիծ։ Բարձրորակ արտադրանքի ու միջազգային չափանիշներին համապատասխանելու համար ընկերությունը ստացել է 10-յակ մեդալներ ու պատվոգրեր: