slider image news
slider image news
29 օգոստոս, 2024

Արտաշատի պահածոների գործարանը մասնակցում է FoodEx2024 ցուցահանդեսին

Լավ նորություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո հայկական սննդամթերքի առաջատար ընկերությունները մասնակցություն կունենան սեպտեմբերի 16-ից 19-ը Սաուդյան Արաբիայում կայանալիք Foodex 2024 ցուցահանդեսին: Արտաշատի պահածոների գործարանի և Հայաստանի այլ խոշորագուն կազմակերպությունների հետ միասին, հպարտությամբ կներկայացնի Հայաստանը և սննդի ոլորտում հայկական լավագույն արտադրանքները։ Այցելեք մեզ Ֆուդէքս ցուցահանդեսին (հայկական տաղավար՝ սրահ 2, տաղավարներ A50 և B50), որտեղ դուք կգտնեք մեր բացառիկ ապրանքանիշերը՝ Artfood, Sunny Amare from Armenia և Like a Chef: Միասին կներկայացնենք Հայաստանի արևահամ և համեղ արտադրանքը՝ առաջարկելով համտեսել մեր ավանդական բանջարեղենային պահածոները և հյութերը: Բաց մի' թողեք հնարավորությունը՝ բացահայտելու Հայաստանի լավագույն արտադրանքը Foodex 2024 Expo-ում: