slider image news
19 սեպտեմբեր, 2024

Մասնակցություն 2024 Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Արտաշատի պահածոների գործարանն իր բարձրորակ, տեղական և միջազգային շուկաներում այդքան սիրված Արտֆուդ, Sunny Amare From Armenia, Like a chef ապրանքանիշերով ներկայացավ արդեն 2-րդ անգամ կազմակերպվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովում 2024, որն անց էր կացվում Հայաստան-սփյուռք փոխադարձ զարգացման ճանապարհ խորագրով ս.թ. սեպտեմբերի 17-20։

 

Գագաթնաժողովի մասնակիցները քննարկեցին Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ուխնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը: Այնհյուրընկալեց սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: