«Արտաշատի պահածոների գործարանը» Ռուսաստանի առաջատար ու խոշոր «Перекресток» առևտրային ցանցի համար արտադրել է պրեմիում դասի «Market Collection» մասնավոր ապրանքանիշի հայկական պահածոներ։
Արտադրանքն արդեն վաճառվում է առևտրային ցանցի բոլոր խանութներում։ Տարվա ընթացքում առևտրային ցանցը նախատեսում է ընդլայնել արտադրանքը և հասցնել 100 անվանատեսակների։ Այդ ապրանքանիշը բաղկացած է միայն արտասահմանյան որակյալ ապրանքներից՝ հայկական պահածոներ, կիպրական Հալում պանիր, իտալական պաստա և բրուսկետա, հունական ձիթապտուղ և այլն։
Մասնավոր ապրանքանիշի (private label) ստեղծումը և զարգացումը հանդիսանում է արտադրության և առևտրային ցանցերի ռազմավարական առաջատար ուղղություններից մեկը։
2019թ․ տվյալներով «Перекрёсток» առևտրային ցանցի մասնաբաժնում այն կազմել է գրեթե 8%, ընդ որում վերջինս նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ աճել է 1,4 անգամ: Այս պահին ցանցը ղեկավարում է 16 մասնավոր ապրանքանիշեր, որոնց անվան տակ թողարկվում է ավելի քան 2000 անուն ապրանք։