slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
05 օգոստոս, 2021

ԼԱՎ ԼՈՒՐ

 

Արտաշատի պահածոների գործարանը բարեհաջող անցել է տասնյակից ավելի միջազգայի աուդիտներ և սերտիֆիկացիաներ ։ Դրանք են՝  

1․ Սննդի միջազգային որակավորման 2021թ․-ի սերտիֆիկացիա՝ FSSC v 5.1,

  1. Գրանցված է ԱՄՆ սննդի անվտանգության FDA համակարգում,

3․ Եվրոպական REX համակարգում գրանցում,

  1. Heinz կազմակերպության աուդիտ,
  2. ВкусВилл ռուսաստանյան խ/ս-ների խոշորագույն ցանցի աուդիտ,
  3. X5 Group-ի աուդիտ, որը ՌԴ-ում ունի հայտնի Перекресток 961 խանութների խոշորագույն ցանց,
  4. Billa կազմակերպության աուդիտ,
  5. Fozzy հիպերմարկետների աուդիտ,
  6. Сильпо ուկրաինական կազմակերպության,
  7. Утконос խ/ս-ների ցանցի աուդիտ,
  8. Яндекс Лавка ռուսաստանյան խոշորագույն առցանց-խանութների աուդիտ։

Կազմակերպությունները ստուգումներ են անց կացրել 3 հիմնական ուղղություններով՝

  • սննդի արտադրության ամբողջ շղթայի ստուգում` բանջարեղենի և մրգի աճեցումից, մթերումից և արտադրական բոլոր պրոցեսներից, պահպանում և մատակարարման պայմաններից մինչև սպառողին հասնելը,
  • արտադրանքի որակական համապատասխանությունը և լաբորատոր փորձաքննություններ,
  • բուն աուդիտ տեղում՝ գործարանում։

Ի թիվս  նշված ստուգումների պատվով կարող ենք փաստել, որ Արտաշատի պահածոների գործարանի արտադրանքն արտահանվում է աշխարհի գրեթե բոլոր կոնտինենտներ, 23 երկրներ, քանի որ բարեհաջող անցնում է բոլոր որակական և սննդային ստուգումները։ Միայն այդ պայմանով է թույլատրվում արտահանումն իրականացնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Եվրոպա, նախկին ԽՍՀՄ երկներ, Արաբական երկներ և տարեց տարի արտահանման երկրների թիվն ավելանում է։

Այս փաստերը վկայում են Արտֆուդի՝ Արտաշատի պահածոների գործարանի արտադրանքի որակյալ, անվտանգ և ինչպես սննդի միջազգային ստանդարտներին համապատասխան լինելու մասին, այնպես էլ տարբեր առաջատար երկների սննդային-որակական առանձնահատուկ պահանջներին համապատասխանությունը։